Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով եռօրյա դասընթացներ

Անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով եռօրյա դասընթացներ
15.02.2016 | 11:35

Փետրվարի 12-14-ը «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ» խորագրով դասընթացներ, որոնց մասնակցում էին 25 երիտասարդներ ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդից:
Ծրագրի նպատակն էր երիտասարդ քաղաքական գործիչներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և հմտություններ քաղաքական դաշտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք կնպաստեն ՀՀԿ ԵԿ կողմից քաղաքացիական հասարակությանը նպաստող թիրախավորված գործողությունների իրականացմանը:
Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով իր խոսքում կարևորեց երկրում սպասվող փոփոխությունների վերաբերյալ երիտասարդ հանրապետականներին անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը և այդ գործընթացներում երիտասարդների մասնակցության ապահովումը:
Պաշտոնական բացումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երիտասարդներին ծանոթացրեց համամասնական ընտրահամակարգի մարտահրավերներին, առավելություններին, որին հաջորդեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի դասախոսությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Փոքր խմբերով գործնական աշխատանքից հետո ծրագրային օրն ամփոփվեց ՀՀ ՍԴ իրավաբանական խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սամվել Առաքելյանի դասախոսությամբ, ով խոսեց սահմանադրական բարեփոխումների` որպես ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման խթանի և մարդու իրավունքների մասին:
Ծրագրային հաջորդ օրվա ընթացքում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոդյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը երիտասարդներին փոխանցեցին անհրաժեշտ գիտելիքներ համապատասխանաբար քաղաքականության ռազմավարական պլանավորման վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցության և բանակցային հմտությունների ու կոալիցիա կազմելու վերաբերյալ:
Ծրագիրն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ